Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքի խանութների մեծամասնությունում հացի գինը բարձրացել է 10-30 դրամով: 20 դրամով թանկացել է նաեւ ալյուրը:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` գների այս բարձրացումը առաջին հերթին մենաշնորհի հետեւանքն է. Հայաստան ներկրվող հացահատիկի եւ ալյուրի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում 2 ընկերությունների:
«Սննդի ռացիոնում հացը կազմում է 400 գրամ եւ ավելին: Դա նշանակում է` ծայրահեղ աղքատություն: Այդպիսի մեծ տոկոս չպետք է կազմի հացը, բայց եթե կազմում է, առավել եւս պետք է պետությունը պաշտպանիչ քայլեր կատարի, որպեսզի անընդհատ չթանկանա: Ամեն թանկացումը փոքր տոկոսով է ազդում ընտանեկան բյուջի վրա, բայց եթե ընդհանուր ենք նայում` մյուս ապրանքների եւ ծառայությունների հետ, անտանելի վիճակ է ստացվում ոչ վճարունակ խավի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Նրա փոխանցմամբ, իրենց վերլուծությունները փաստում են, որ բնակչության 10-12 տոկոսի համար գների թանկացումը որեւէ նշանակություն չունի. - «Իսկ մնացած 90 տոկոսին մենք պետք է պաշտպանենք»:
Պողոսյանի խոսքով, Հայաստանում սպառվող հացահատիկի 40 տոկոսը հնարավոր է տեղում աճեցնել: Գյուղացին, սակայն, այսօր օգնության կարիք ունի լավ սերմացու եւ վարկային ձեռնտու պայմաններ ունենալու հարցում:
«Օրակարգ» թերթի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ համաշխարհային շուկայում ցորենի գինը իրոք բարձրացել է:
Նրա խոսքով, սակայն, հացի եւ այլուրի գների համաչափ բարձրացումը հիմնավորված չէ. - «Հացի ինքնարժեքի մեջ ալյուրի մասնաբաժինը կազմում է 30-50 տոկոս: Պարզ ասած` եթե ալյուրը թանկանում է 20 դրամով, հացը լավագույն դեպքում պետք է թանկանա 10 դրամով: Իսկ եթե ալյուրի եւ հացի գները համաչափ են բարձրանում, ապա ստացվում է, որ հացի գները անհիմն են բարձրացվել»:
Այն, որ հացի գինը որոշ խանութներում նույնն է մնացել, Չատինյանի կարծիքով, կարող է պայմանավորված լինել նրանով, որ հաց արտադրողները պարզապես պակասեցնում են հացի քաշը: