Թուրքիայի ներքին գործերի նախարար, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և բնապահպանության ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը լքում են իրենց պաշտոնները:
Պաշտոնական Բրյուսելը կոշտ է արձագանքում կոռուպցիոն աղմկալի գործի հետաքննության ընթացքին Էրդողանի կառավարության միջամտությանը:
Անկախության հանրաքվեի ընթացքում արձանագրված գրեթե 100 տոկոսանոց «այո»-ից ընդամենը 22 տարի անց հայաստանցիների ուղիղ երկու երրորդը համոզված է` «ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանին վնաս էր»:
Արևմտյան կառույցների և ադրբեջանական ընդդիմության կոշտ քննադատության պատճառը այս անգամ քաղաքացիական ակտիվիստ Անար Մամադլիի ձերբակալությունն է:
«Մենք խրախուսում ենք երկու նախագահներին, որպեսզի նման հանդիպումները պարբերական բնույթ կրեն», - Բաքվում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
«Դարի պայմանագիր»՝ այսպես են անվանում Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև այսօր ստորագրված համաձայնագիրը, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը:
Առաջիկա առնվազն չորս տարիներին Ադրբեջանը որևէ եկամուտ չի չի ստանա գազի վաճառքից, Բաքվում գործող Fineco լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի ֆինանսների փոխնախարար Ալի Բայրամովը:
Ռուսաստանցիների մոտ 40 տոկոսի համոզմամբ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակը վատթարացման միտում ունի:
Թուրքական մամուլը փորձում է կանխատեսել` արդյոք երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կկարողանա՞ իրագործել այն նպատակները, որոնց համար էլ համաձայնել է մեկնել Հայաստան։
Կիևում հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները:
Սաակաշվիլիի կողմնակիցները մեկնել են Ուկրաինայի մայրաքաղաք՝ իրենց աջակցությունը հայտնելու ուկրաինական ընդդիմությանը:
Հինգշաբթի Վիլնյուսյում մեկնարկած Քաղաքացիական ֆորումի աշխատանքներին մասնակցեցին նաև Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկու պետությունների` Լեհաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները։
Կիևի և Բրյուսելի հարաբերությունների սերտացումը Եվրամիության օրակարգից դուրս չի եկել, վստահեցնում է եվրահանձնակատար Ֆյուլեն:
Ադրբեջանցի ամենահարուստ պաշտոնյաներից մեկին առաջարկվել է պայմանագիր կնքել «Լացիո»-ի կամ «Ռոմա»-ի հետ:
Ուկրաինայի նախագահը վերջին օրերին արդեն երկրորդ անգամ է հրապարակայնորեն ընդգծում, որ ինքը ևս եվրաինտեգրման կողմնակից է:
Ընդամենը 27 ամիս անց Արևմտյան Եվրոպայում անկախ պետությունների թիվը կարող է ավելանալ ևս մեկով:
Չնայած Ուկրաինայի նախագահի հորդորներին, Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարները շարունակում են բողոքի գործողությունները:
Վրաստանի նախկին վարչապետը վստահեցնում է, որ չի միջամտելու նոր իշխանությունների գործողություններին:
Կիևի կտրուկ շրջադարձի մասին կարելի էր կռահել դեռ կեսօրին` Գերագույն ռադայում ծավալված բուռն իրադարձությունների ֆոնին։
Վրաստանի նոր իշխանությունները պատրաստվում են վերադառնալ բանակի կառավարման այն համակարգին, որ գործում էր երկրում մինչև 2007 թվականը:
Բեռնել ավելին