Բազմաթիվ տեսագրությունների առկայության պարագայում ոստիկանությունը որոշել է ընթացք չտալ Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպից տուժած լրագրողների հաղորդմանը։
Մամուլն անդրադառնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության շուրջ իրադարձություններին, ամփոփում է անցնող տարին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները այսօր գումարած նիստում անվավեր ճանաչեցին դեկտեմբերի 23-ի արտահերթ նստաշրջանում տեղի ունեցած գազային համաձայնագրերի քվեարկությունը:
Ընդդիմությունը պնդում է, որ վիճահարույց փաստաթղթերը վավերացվել են կանոնակարգի խախտմամբ: Ազգային ժողովի նիստը ուղեկցվեց բողոքի ակցիայով:
Խորհրդարանն այսօր քննարկեց, բայց չքվեարկեց գազային երեք համաձայնագրերից ամենավիճահարույցի` «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալու հարցը:
Սահմանադրական դատարանն այսօր գտավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը ստորագրված գազային երեք համաձայնագրերը համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը:
Գազի գնի շուրջ բանակցությունները, ոչ իշխանական ուժերի կարծիքով, Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու համար են գաղտնի պահվել։
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաջորդ տարվա ծրագրերում Հայաստանը չի հիշատակվում:
Իշխող մեծամասնության ջանքերով` 70 կողմ, 40 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, Ազգային ժողովն այսօր ընդունեց 2014 թվականի պետական բյուջեն:
ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի (ՀՀԿ) և լրագրողների միջև երեկ խորհրդարանի միջանցքում ծագած, այսօր էլ շարունակված վեճի առնչությամբ մոտ 50 լրագրողներ ստորագրել են ԱԺ Էթիկայի հանձնաժողով հասցեագրած նամակ, որով պահանջում են պատասխանատվության ենթարկել Բադեյանին:
ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր բուռն բանավեճ ծավալվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջև:
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը դեկտեմբերի 17-ին դիմելու են Սահմանադրական դատարան։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր բանավոր հնչեցրեց դեռ մեկ ամիս առաջ խմբակցության անունից կառավարություն ներկայացված գրավոր հարցապնդումը.
«Ազատության» հետ զրույցներում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները բարձրաձայնում են իրենց կարծիքները «ՀայՌուսգազարդ»-ի գործարքի վերաբերյալ:
Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը այսօր Ազգային ժողովում բարձրացրին Ռուսաստանի նախագահին բողոքով դիմավորելու կողմնակից ակտիվիստներից ոմանց բերման ենթարկելու հարցը:
Վիլնյուսում ստորագրված Եվրամիություն֊-Հայաստան համատեղ հայտարարությունը ընդդիմադիր քաղաքական գործիչները որակում են թույլ և անհեռանկարային:
Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է՝ Եվրոպան հակված չէ Հայաստանի հետ դրական ուղերձ պարունակող փաստաթուղթ ստորագրել:
Իշխան Զաքարյանի ղեկավարած կառույցը կստուգի, մասնավորապես, առողջապահության, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունները:
Հայաստանը և Ուկրաինան համեմատության մեջ:
Իշխող Հանրապետականն ասում է՝ ընդդիմության ծրագրերին մասնակից չեն դառնա։
Բեռնել ավելին