Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն պատրաստ է «ցանկացած ֆորսմաժորային զարգացման»


ԲՀԿ-ն պատրաստ է «ցանկացած ֆորսմաժորային զարգացման»
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

ԲՀԿ-ն պատրաստ է «ցանկացած ֆորսմաժորային զարգացման»

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, թե կուսակցությունը պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք իշխանության գալու մասին ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտքերը արտահերթ գործընթացներ սկսելու ակնարկ էին` հաշվի առնելով, որ մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները դեռ երեք տարի ժամանակ կա, Հովհաննիսյանն ասաց. - «Ծառուկյանի երեկվա հարցազրույցում վերջում կան անուղղակի ակնարկներ, որ կուսակցությունում կա ծրագիր, կան հանձնարարականներ ներկուսակցական պրոցեսների ուժեղացման... Այո, մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»:

Խորհրդարանական քաղաքական ուժերը տարակերպ են ընկալել Ծառուկյանի հարցազրույցի սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հատվածը: ԲՀԿ-ի առաջնորդն ասել էր, թե լուրջ չի համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այդ ժամանակ ԲՀԿ-ն նույնպես կքննարկի դահլիճներում և հրապարակներում, կհրավիրի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկի, փաստարկներ կբերի, կլսի ուրիշներին: Գագիկ Ծառուկյանը նաև շեշտել էր` կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց` ոչ վերարտադրման:

Ոչ իշխանական քառյակից սահմանադրական բարեփոխումների անցկացումը ողջունող միակ ուժի՝ Դաշնակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի կարծիքով, ԲՀԿ-ի բարեփոխումները մերժող քաղաքական թիմի և կուսակցության ղեկավարի տեսակետները, այնուամենայնիվ, տարբեր են. - «Երեկ կարդացի պարոն Ծառուկյանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ պարոն Ծառուկյանը ասում է բոլորովին նոր բան, ոչ այն, ինչ ասում են մինչև հիմա Բարգավաճի ներկայացուցիչները»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար հստակ է` «Բարգավաճ Հայաստան»-ն այս պահին դեմ է սահմանադրական բարեփոխումների անցկացմանը. - «Առաջին անգամ հանրային մակարդակով Ծառուկյանը ասում է նրա մասին, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես գոհ էր Ծառուկյանի հարցազրույցից․ - «Ճիշտ շետադրումներով հարցազրույց էր»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. - «Գագիկ Ծառուկյանի «այո»-ն այո է, «ոչ»-ը` ոչ: Ինչ վերաբերում է տարակարծությանը, ապա ինձ համար մի քիչ հասկանալի չէ, թե ինչու են մեր գործընկերները կարծիքների տարակարծություն ստեղծել, թե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր, դեռևս սահմանադրական փոփոխությունների բովանդակային առումով փաթեթը չտեսած, այսպես ասած՝ ջանադիր կերպով պաշտպանում են այդ փոփոխությունները»:

«Բարգավաճ Հայաստան»-ը կասկածներ ունի, թե կառավարման խորհրդարանական համակարգ առաջարկելով՝ իշխանությունը թաքնված նպատակներ ունի, այլապես չէր նախաձեռնի սահմանադրական բարեփոխումներ:

Երեկվա հարցազրույցում Ծառուկյանը շեշտել էր՝ «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է վերարտադրմանը․ - «Նախագահ Սարգսյանն ինքը, եթե չեմ սխալվում, տարբեր առիթներով ասել է, որ դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը: Բայց վերջերս նրա թիմակիցները սկսեցին բուռն պաշտպանել այդ մոդելը․․․ Սա նույնպես կասկած է հարուցում, որ ինչ-որ բան այս թեմայով այնպես չէ»:

Սահմանադրական բարեփոխումների հարցում Դաշնակցությունը իշխանությունների հետ չի համագործակցում, ուստի քառյակի հետ հարաբերությունները, թեկուզ ժամանակավորապես, ինչպես վստահեցրեց Աղվան Վարդանյանը, չեն սառեցնի:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզված է, որ իշխանությունների նպատակը չիրականացավ՝ քառյակը չպառակտվեց: Ավելին՝ այժմ ոչ իշխանական չորս ուժերով կենտրոնացած են ժողովրդական ընդվզումը ուղղորդելու հարցի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG