Նախարարները հարցի շուրջ նոր բանավեճի իմաստ չեն տեսնում, քանի որ բարեփոխումները մշակվել 10 տարվա ընթացքում և, նրանց կարծիքով, բովանդակային քննարկումների ժամանակներն անցել են:
Համակարգին դեմ դուրս եկած քաղաքացիները մտադիր են օգտագործել բոլոր իրավական միջոցները՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
Ոչ իշխանական ուժերը մեծամասնության կեցվածքը որակում են որպես բացահայտ արհամարհանք Սահմանադրության նկատմամբ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդդիմախոսների և կառավարության փաստարկները տրամագծորեն տարբերվում են։
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հավաքել են անհրաժեշտ 44 ստորագրությունները, և գալիք ուրբաթ օրը կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ` քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները:
Արա Զաքարյանը պատրաստվում է բողոքարկել Տիգրան Պետրոսյանի կալանքի վերաբերյալ որոշումը:
Կուտակային կենսաթոշակի համակարգը մերժող քաղաքացիները վիրտուալ պայքարը տեղափոխում են փողոց։
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) երկու հայտ է ստացել:
Ըստ խորհրդարանականների, այդուհանդերձ, խնդիրն ավելի շատ իրազեկման պակասի հետևանք է:
Կոմիտաս 5 հասցեում շինարարության դեմ բողոքող բնակիչներն այսօր հերթական անգամ պահանջում էին, որ «Լիբեր» ընկերությունը դադարեցնի շինարարական աշխատանքները, քանի որ կա դատարանի համապատասխան որոշումը:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների, 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 122 հազար 191 Հայաստանի քաղաքացի հատել է սահմանային անցակետերը և չի վերադարձել:
Մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունում մեծ չեն սպասելիքները Վերաքննիչ դատարանից:
Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամները վաղը կընտրեն իրենց նոր նախագահին, ու այդ առիթով այսօր համագումար էին հրավիրել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր 20 միլիոն դրամով տուգանեց «ԱրմենՏել» ընկերությանը:
Հայաստանի նախագահի նախկին թեկնածուներ Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյանը, դժգոհ լինելով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 23-ին կայացրած դատավճռից, որոշել են հարաբերությունները պարզել Քրեական վերաքննիչ դատարանում:
48-ամյա Սեդա Մուրադյանը ամեն գիշեր քնում է ահը սրտում․ հանկարծ վաղը չգան ու «տնից» չհանեն: 12-ամյա որդու՝ Սարգիսի հետ ապաստան է գտել Մոլդովական փողոցի ուսանողական հանրակացարանի աղքատիկ սենյակներից մեկում, որը բարեկամը ժամանակավորապես է տվել:
Սա հրատապ խնդիր է, քանի որ ականատես ենք լինում համաձայնագրի բովանդակության հետ կապված միակողմանի շահարկումների, ասում է Բորիս Նավասարդյանը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության պատրաստած զեկույցը այսօր Երևան - Լոնդոն ուղիղ հեռուստակամրջի ընթացքում քննարկվեց հայաստանյան իրավապաշտպանների ու կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երևանը նշում է իր 2795-ամյակը, սակայն այդ տոնը այսօր մի խումբ ակտիվիստներ որակեցին կեղծ։
Փաստաբանները մտահոգություններ ունեն «Փաստաբանության» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ։
Բեռնել ավելին