«Ինչո՞ւ պիտի Հայաստանն ու Ռուսաստանը հայտնվեն մի գոտում՝ առևտուր անեն դոլարով: Բնականաբար սա կլինի 1 տարի հետո: Այդ ֆոնի վրա խնդիր է դրվելու, որպեսզի Մաքսային միության անդամ երկրների խնայողությունները լինեն Մաքսային միության մեջ», - մեկնաբանում է նախկին վարչապետը:
Մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքացիների խնայողությունները քիչ մասն է ռուսական ռուբլով: Այս համատեքստում հարց է առաջանում՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում կուտակված այս միջոցներին, ի՞նչ արժույթի են դրանք մի օր փոխարկվելու։ Հարցը, սակայն, կառավարության օրակարգում կարծես դեռ չկա:
«Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միություն», - երեկ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը:
Մինչդեռ հենց Եվրասիական միության պաշտոնական կայքէջում հստակ նշված է միացյալ արժույթ ստեղծելու անհրաժեշտության մասին: Ու այս դեպքում, ինչպես վստահեցնում է Հրանտ Բագրատյանը, ոչ միայն վտանգի տակ կհայտնվի հայկական դրամը, այլև Կենտրոնական բանկը իր կարգավորիչ գործառույթները կկորցնի:
Մտահոգիչ է, մասնավորապես, նոր ներդրվող կենսաթոշակային համակարգի խնդիրը, որով նախատեսվում է տարեկան 100-150 մլն դոլար հավաքագրել և դրա զգալի մասը շրջանառել դրսում: Բագրատյանն այստեղ վտանգներ էլ է տեսնում:
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանը այստեղ հստակ հարց կդնի՝ ոչ մի դրսի արժեթուղթ: Մինչդեռ մերոնք պատրաստվում են միջոցների կեսը, իրենց ծանոթներին արդեն գտել են Բելգիա-մելգիայում, տանեն դնեն այդ երկրները: Վերջին հաշվով, եթե հայտնվում եք Մաքսային միությունում, այս անգամ չի կարելի գցել ռուսներին՝ այնտեղ կարգ ու կանոն կա», - ասում է Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում եվրասիական տնտեսական գոտու ղեկավար մարմնի՝ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ասել էր, որ միասնական արժույթը ցանկալի ատրիբուտ է և այդ հարցի շուրջ բանակցություններ կսկսվեն 2015թ․-ից հետո:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը այս սցենարը անակնկալ չի համարում․ - «Չեմ խորհուրդ տա իբրև ողբերգություն սրան վերաբերվել: Ամեն դեպքում փոքր տնտեսական միավորները պետք է գնան համագործակցության: Իհարկե, այդ ընտրության մեջ ես իմ դիրքորոշումը բազմիցս հայտնել եմ՝ միշտ պետք է ընտրես լավի և լավագույնի միջև և դեպի լավագույնը գնաս: Այս իմաստով Մաքսային միությունը այն տեղը չէ, որտեղ կարող ենք գնալ և մեծ սպասումներ ունենալ»:
Կենտրոնական բանկի նախկին նախագահը վստահ է՝ Մաքսային միությունը կքանդվի և Հայաստանը կշարունակի իր եվրոպական ուղին: Մինչդեռ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առնվազն տարօրինակ է համարում այսպիսի հույսով ապրելը:
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու կամ չանդամակցելու հեռանկարն իր բոլոր հետևանքներով այդուհանդերձ չի տալիս շարքային քաղաքացուն հուզող հարցի պատասխանը՝ ի՞նչ կլինի մեր կուտակած ավանդների, թոշակների հետ:
«Ամբողջ հարցը նրանում է, որ այդ հարցը եթե դուք տայիք վարչապետին, չէր կարողանալու պատասխանել, հնարավոր չէ պատասխանել: Ու եթե հնարավոր չէ պատասխանել՝ ի՞նչն էս ներդնում հիմա», - հարցնում է նախկին վարչապետը: