Մատչելիության հղումներ

Ալասանիան Սաակաշվիլիին մեղադրում է «սադիզմ սերմանելու» մեջ


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պահանջում է ցուցադրական դատ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր անցած տարիներին Վրաստանում բռնության տոտալ համակարգ են ստեղծել:

«Սամեգրելոյում հայտնաբերված տեսանյութերը մեզ իրավունք են տալիս պնդել, որ բռնությունը եւ ծաղրուծանակը Վրաստանում համակարգված բնույթ են ունեցել, եւ այդպիսի համակարգի ստեղծման բոլոր մեղավորները պետք է պատժվեն», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալասանիան եւ ընդգծել, որ դա կարեւոր է ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ միջազգային հանրության համար, քանի որ «սադիզմի սերմանումը պետք է պատժվի»:

Վրաց բարձրաստիճան պաշտոնյան նման սադիզմի համար պատասխանատու է համարել ոչ միայն ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, այլեւ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Վերոհիշյալ կադրերում պատկերված են Քութաիսիի ոստիկանության շենքում մարդկանց նկատմամբ կիրառված բռնությունները, այդ թվում` բռնաբարություններ եւ այլ կտտանքներ:

Այս գործով Վրաստանում արդեն մոտ մեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG