Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի կենտրոնական Մարքազի նահանգում լրտեսության կասկածանքով մեկ անձի է ձերբակալել, հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածը կասկածվում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրության վայրերի մասին տեղեկություններ փոխանցելու մեջ։
Իրանական կողմը չի հստակեցրել, թե որ երկրի կամ կառույցի համար է ենթադրաբար աշխատել ձերբակալվածը։ Նրա ինքնության և գործի այլ մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։