Օվերչուկ. Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, բայց պետք է արագ կողմնորոշվել

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր: Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

«Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պետք է կողմնորոշվել։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար», - ավելացրել է Օվերչուկը։

Ռուս պաշտոնյան նաև պնդել է՝ այն փաստը, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, վկայում է նրա առաջնահերթությունների մասին։

Ակնհայտ է, որ այս հարցերը կբարձրացվեն և կքննարկվեն այդ հանդիպման ժամանակ, ասել է նա։ Վարչապետ Փաշինյանը մինչ այդ հայտարարել էր, թե չի մեկնելու նախընտրական արշավի պատճառով, և որ ինքն այդ մասին Ռուսաստանի նախագահին տեղյակ է պահել ապրիլին կայացած հանդիպման ժամանակ։

«Եթե Փաշինյանը միանա հեռավար՝ ավելի լավ կլինի, քան եթե ընդհանրապես չերևա», - ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ավելի վաղ Օվերչուկն ասել էր, թե ԵԱՏՄ առաջիկա՝ մայիսի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է կառույցում Հայաստանի կարգավիճակի հարցը։

Երևանից հակադարձում են, թե մտադիր չեն տնտեսական դաշինքից դուրս գալու դիմում ներկայացնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Գազի թանկացում չի կարող լինել, մենք պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է». ՓաշինյանԻշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողությունների«Միաժամանակ երկու հարսանիքում պարել Հայաստանի մոտ չի ստացվի». ԳալուզինԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից. ՄիրզոյանՇոյգուն հայտարարում է Երևանի՝ Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն «անհամատեղելի քայլերի մասին»Միրզոյան. «Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են»Օվերչուկ․ «Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը»