Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի մասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Վարչապետը դա բացատրեց քարոզարշավով:
Նրան նիստում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 28-29-ին: Դրան մասնակցում են անդամ երկրների ղեկավարները: