Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, «Վեստի» հեռուստածրագրի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում: Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի: Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը և ինչ միջնորդների կվճարի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը:

«Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ: Իսկ մենք դա չենք ուզում», - վստահեցրել է ՌԴ փոխվարչապետը:

Օվերչուկի խոսքով՝ Եվրոպան նախկին պես ռուսական գազ է ստանում: «Այդ իսկ պատճառով, նրանց սոսկ պետք է նայել քարտեզին: Նայել, թե ինչ խողովակաշարեր են անտեղ գործում նույնիսկ հիմա, անմիջապես կտեսնեն՝ ումից են ստանալու ռուսաստանյան գազը», - ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով. - «Դե, իհարկե, հաշվի առնելով արդեն արտահանման 30 տոկոս տուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գին, դե նաև հաշվի առնելով, որ միջնորդները ևս կցանկանան եկամտի իրենց բաժինը ստանալ»:

Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, Եվրոպայում այն այժմ արժե շուրջ 600 դոլար: Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, վերջին շրջանում անդադար շեշտում են այդ հանգամանքը և զգուշացնում Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն գնալու» դեպքում գազի գնի բարձրացման մասին, թեև Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուկաշենկոն զգուշացնում է հայերին Ուկրաինայի իրադարձությունների կրկնությունիցԶելենսկի. Հայաստանին պետք է աջակցելԵթե նույնիսկ ռիսկեր կան, դրանք կառավարելի են. Խուդաթյանը՝ գազի մասին Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին. Պուտին«Հայաստանի համար գազի հարցը զգայուն է». ռուս նախարարՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում. Փաշինյանը՝ Մոսկվայից հնչող հայտարարությունների մասինՄոսկվայից հնչող ակնարկները սպառնալիքների են վերածվում, Երևանն արձագանքում էԱնտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով. Փաշինյանն արձագանքում է ՄոսկվայինՌուսական գազի արտոնյալ գինը «երկնքից չի ընկնում, ՌԴ-ի հաշվին է». Կրեմլի խոսնակԳազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ը. Պեսկով