Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն կքննարկեն պատերազից հետո Ուկրաինայի վերակառուցման հարցը

Ուկրաինայի խախագահ Զելենսկին հայտարարել է, թե այսօր ուկրաինացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն ամերիկացի գործընկերների հետ՝ պատերազմից հետո Ուկրաինայի վերակառուցման և տնտեսական զարգացման շուրջ, որոնք Ռուսաստանի հետ խաղաղության ավելի լայն ծրագրի մաս են կազմում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցությունների արդյունքում ԱՄՆ խաղաղության ծրագիրը կրճատվել է. Զելենսկի

Բուն՝ խաղաղության ծրագրի ավելի լայն՝ 20 կետից բաղկացած փաստաթուղթը, ըստ Զելենսկու, Կիևը ԱՄՆ-ին կներկայացնի մոտ ապագայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին բացառում է տարածքների զիջումը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղության ամերիկյան նախագծի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Զելենսկին հրաժարվել է դրա առանցքային՝ տարածքային զիջումների պահանջից։