Վոլոդին․ «Փաշինյանը փորձում է պահպանել իր անձնական իշխանությունը»

«Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը՝ ԵՄ անցնելու համար»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Փաշինյանը ցանկանում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ, նախևառաջ Ռուսաստանի հաշվին»,- պնդել է Վոլոդինը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի վարչապետն այս գործողություններով փորձում է «պահպանել իր անձնական իշխանությունը, սակայն դրա գինը շատ բարձր է լինելու»։

Վոլոդինի պնդմամբ՝ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ է արժենալու ԵԱՏՄ կազմից դուրս գալը։

«Գազի գինը կթանկանա գրեթե չորս անգամ։ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտները, որոնց ծավալն այսօր կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար, կտրուկ կերպով կկրճատվեն։ Ռուսաստան մուտքի միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ ՌԴ տարածքում աշխատանքի հնարավորություն կտրամադրվի բացառապես հատուկ արտոնագրերով։ Հայկական արտադրության ծաղիկների, մրգի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն»,- գրել է Պետդումայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴՌուսաստանը կասեցրել է Հայաստանից կոնյակի և գինու որոշ տեսակների վաճառքըՀայկական շուրջ 100 բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի մուտքի մոտ«Մեկ ամսից շուտ տուն չեմ վերադառնա». հայկական բեռները՝ Լարսում, Մոսկվան նոր սահմանափակումներ է մտցրելՌուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել էՌԴ սահմանափակումների հետևանքով պղպեղով 8 բեռնատարը վերադառնում է Հայաստան․ ֆերմերների արձագանքըՎաղվանից ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի վրաԿառավարությունը կսուբսիդավորի ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին. ՓաշինյանԱրդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել. վարչապետ