«Ռոսսելխոզնադզորն» այսօրվանից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։
«Արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը»,-հայտարարել է դաշնային կառույցը, հավելելով. «Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96,2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025-ին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ն է»։
Ըստ հաղորդագրության, «Ռոսսելխոզնադզորը» նախատեսում է ստուգել Հայաստանում գործող բուսաբուծական ձեռնարկությունները: Հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ ռուս մասնագետների խումբն արդեն ժամանել է Երևան։