ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն կքննարկի սեպտեմբերին

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Դատարանը երեկ որոշել է գործն ընդունել քննության:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի
դատավոր Էդգար Շաթիրյանը: Սահմանադրական դատարանը որոշել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։

Եթե ՍԴ-ն միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում է TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարող Սոկոլովը ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402-իTRIPP համաձայնագիրը՝ վավերացման փուլում