Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402-ի

TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարող Կոնստանտին Սոկոլովը
TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարող Կոնստանտին Սոկոլովը

ԱՄՆ-ը կառավարությունը կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի (ТRIPP+ ENTERPRISE FUND) միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: Այդ մասին տեղեկանում ենք ամերիկյան կառավարության պետական ծախսերի կայքէջից:

201 միլիոն դոլարի առաջին դրամաշնորհը հատկացվել էր այս տարվա հունվարի 30-ին, 2-րդ 201 միլիոն դոլարը՝ հուլիսի 16-ին:

Ըստ ամերիկայն կառավարության կայքէջի՝ տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա տասը տարում՝ մինչև 2036 թվականի դեկտեմբերը:

TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարում է ԽՍՀՄ-ում ծնված և Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը Հայաստանում հայտնի է որպես կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաև մեկ այլ օպերատորի՝ «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը։

Սոկոլովի ղեկավարած ամերիկյան «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունը վերջերս գնել է նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը:

Սոկոլովին, ինչպես նաև ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին այսօր Երևանում ընդունել է արտգործանախարար Արարատ Միրզոյանը: Ըստ պաշտոնական Երևանի՝ հանդիպմանը քննարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները, կողմերն ընդգծել են երկուստեք շահագրգռվածությունը՝ ծրագիրը սեղմ ժամկետներում իրականացնելու համար:

XS
SM
MD
LG