Թրամփը վստահեցնում է՝ առանց կողմնակի ազդեցության է որոշել հարվածներ չհասցնել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից մեկնում է Ֆլորիդա, Վաշինգտոն, 16-ը հունվարի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, թե առանց կողմնակի ազդեցության է որոշել ռազմական հարվածներ չհասցնել Իրանին՝ հիմք ընդունելով փաստը, որ Թեհրանը չեղարկել է սպասվող մահապատիժները:

«Ոչ ոք չի համոզել ինձ, ես ինքս ինձ եմ համոզել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը, երբ լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք արաբ և իսրայելցի պաշտոնյաներն են համոզել իրեն ետ կանգնել, - «Անցած օրը 800 մահապատիժ էր նախատեսված, ոչ ոքի չկախեցին: Չեղարկեցին կախաղան հանելը: Դա մեծ ազդեցություն ունեցավ»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր, թե ԱՄՆ-ը «կազմ ու պատրաստ է» գործողությունների դիմելու, եթե Իրանի ուժայինները սպանեն ցուցարարներին: Դրանից հետո էլ զգուշացրել էր՝ «շատ հուժկու քայլերի կդիմեն», եթե Իրանում կախեն ցուցարարներին:

Միացյալ Նահանգների այս մեկնաբանությունից առաջ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով տարածաշրջանային աղբյուրներին, գրել էին, որ վերջին օրերին Կատարը, Սաուդյան Արաբիան, Օմանը և Եգիպտոսը կոչ են արել Թրամփի վարչակազմին չհարձակվել Իրանի վրա՝ զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության: Ըստ նույն աղբյուրների՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թրամփի հետ հունվարի 15-ին կայացած հեռախոսազրույցում խնդրել էր նրան հետաձգել հնարավոր հարվածները, որպեսզի Իսրայելը կարողանա պատրաստվել Իրանի հնարավոր հակահարվածին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրավապաշտպանների տվյալներով՝ Իրանում զոհերի թիվն անցել է 3.4 հազարըԱՄՆ-ն ՄԱԿ-ին հայտնել է բոլոր հնարավոր տարբերակների մասին, Իրանը՝ զգուշացրել՝ կպատասխանի ցանկացած ագրեսիայիԹրամփ. «Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, մահապատիժների ծրագիր չկա»Քարաջում ցույցի ժամանակ ձերբակալված տղամարդը մահապատժի չի ենթարկվի. իրանական ԶԼՄ-ներ«Իրանը մարդկանց կախաղան հանելու որևէ ծրագիր չունի». ԱրաղչիԹուրքիան դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններինԻրանը զգուշացրել է ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցներին հնարավոր հարվածների մասինԹրամփը հայտարարում է, որ Թեհրանը ցանկանում է բանակցել. ինչ իրավիճակ է Իրանում