Մատչելիության հղումներ

Իրանը զգուշացրել է ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցներին հնարավոր հարվածների մասին


Իրանի դրոշը, արխիվ
Իրանի դրոշը, արխիվ

Իրանը զգուշացրել է ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցներին հնարավոր պատասխան հարվածների մասին, եթե Վաշինգտոնը որոշի հարվածներ հասցնել Իսլամական հանրապետության տարածքին։ Այս մասին իրանական աղբյուրները հաղորդել են Reuters գործակալությանը։

«Թեհրանը զգուշացրել է տարածաշրջանային պետություններին՝ Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷ-ից մինչև Թուրքիա, որ [ԱՄՆ հարձակման դեպքում] այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները ենթարկվելու են հարձակման»,-գրում է Reuters-ը՝ հղում անելով Իրանցի անանուն պաշտոնյայի։

Իրանում վերջին տարիների խոշորագույն հակակառավարական ցույցերն են անցկացվում:

ԱՄՆ նախագահը, որն այս օրերին քանիցս սպառնացել է միջամտել, եթե Իրանը սկսի սպանել ցուցարարներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը կապվել է իր հետ և ցանկանում է բանակցել: Դոնալդ Թրամփը, սակայն, ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է քայլեր ձեռնարկել նախքան իրանցիների հետ հանդիպումը։

ԱՄՆ-ում տեղակայված HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է 2403 ցուցարարի, 147 իշխանություններին առնչվող անձի, 12 երեխայի և 9 պատահական անցորդի մահը։ Ըստ կազմակերպության՝ ձերբակալվել է առնվազն 18434 մարդ, ինչպես նաև գրանցվել է 1134 ծանր վիրավորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG