Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարներն ուզում են բանակցել, և ինքը համաձայնել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել իր վարչակազմի հետ, և ինքը պլանավորում է անել դա։

«Նրանք ուզում են բանակցել, և ես համաձայնել եմ բանակցել, այնպես որ ես կբանակցեմ նրանց հետ», - Դոնալդ Թրամփի խոսքերն է մեջբերել The Atlantic ամսագիրը։

«Նրանք դա պետք է ավելի շուտ անեին։ Նրանք պետք է ավելի շուտ անեին այն, ինչը շատ գործնական էր և հեշտ էր անել։ Նրանք չափազանց երկար սպասեցին», - հավելել է Թրամփը՝ առանց մանրամասնելու, թե երբ կկայանան բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանցի 48 առաջնորդ է սպանվել․ ԹրամփԹեհրանի վրա հարվածներն առաջիկա օրերին է'լ ավելի կուժեղանան․ ՆեթանյահուԻրանի դեմ գործողության ընթացքում ամերիկացի 3 զինծառայող է զոհվել, վիրավորվել՝ 5-ը ԱՄՆ-ի և Իսրայելի համար այս պատերազմում հաղթանակ հնարավոր չէ․ Իրանի արտգործնախարարԻրանի առաջնորդ Խամենեին սպանված է