Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Իսրայելի համար այս պատերազմում հաղթանակ հնարավոր չէ․ Իրանի արտգործնախարար

Իսրայելի ու ԱՄՆ-ի հաղթանակն այս պատերազմում հնարավոր չէ, այս պատերազմը չի կարող որևէ լավ արդյունքի բերել նրանց համար, Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

«Այս պատերազմում հաղթանակ չկա։ Նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին և չեն կարողանա հասնել իրենց նպատակներին առաջիկա օրերին։ Քանի դեռ նրանք շարունակում են, նրանք ոչնչի չեն կարող հասնել»,- ասել է Աբբաս Արաղչին։

«Սա ինձ հիշեցնում է նախորդ պատերազմը՝ անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը, երբ նրանք սպասում էին, որ երկու կամ երեք օրից Իրանը կհանձնվի և կապիտուլյացիայի կենթարկվի։ Սակայն նրանցից 12 օր պահանջվեց հասկանալու համար, որ Իրանը չի հանձնվում, և որ նրանք այլընտրանք չունեին, քան անվերապահ հրադադար խնդրելը»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նախարարը նշել է՝ որևէ տարբերություն չի տեսնում այս անգամվա և նախորդի միջև։

«Մենք կդիմադրենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և նրանք կտեսնեն արդյունքը», - զգուշացրել է Իրանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG