Սթարմերը մեկնում է Մերձավոր Արևելք՝ քննարկելու Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Պարսից ծոցի գործընկերների հետ բանակցություններ վարելու, որպեսզի ԱՄՆ-Իրանի միջև կնքված երկշաբաթյա հրադադարից հետո Հորմուզի նեղուցի մշտապես բաց մնա ​, հայտնել է վարչապետի գրասենյակը։

«Ես ողջունում եմ գիշերը ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որը որոշակի թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին», - ասվում է Սթարմերի հայտարարության մեջ։

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը կդադարեցնի հակահարձակումները և կապահովի ջրային ուղիով անվտանգ անցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հիմա նպատակը պետք է լինի պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները». ՄերցԳուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարըԹրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության բարելավմանըՀրադադարը «Լիբանանին չի վերաբերում»․ ՆեթանյահուԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարի համաձայնագրից հետո «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել. AFPԹրամփը և Իրանը վերջին պահին համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ