Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանում մի շարք երկրների առաջնորդներ:
Նրանց թվում են՝ Ռումինիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները, ինչպես նաև Մոնակոյի Իշխանապետության իշխանը:
Ուկրաինայի նախագահի խոսնակը հայտնել է, որ Երևանում նախատեսված են երկկողմ հանդիպումներ՝ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի վարչապետների հետ:
Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Պետական այցի շրջանակում Մակրոնը մայիսի 5-ին՝ կլինի նաև Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի:
Երևանում են նաև Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Լիտվայի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Էստոնիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի, Անդորրայի, Բելգիայի, Իռլանդիայի, Ալբանիայի, Խորվաթիայի, Իտալիայի վարչապետները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտնում է՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է բրիտանացի վարչապետը այցելում Հայաստան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ-ի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվելԳագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան այցից հետո X-ում լուսանկար է հրապարակել, գրելով.
«Վաղը Երևանում կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը՝ մայրցամաքային մասշտաբի մարտահրավերները քննարկելու:
Մենք նաև կարևորագույն իրադարձություն կնշենք՝ անցկացնելով ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանըԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում: Նախօրեին հաղորդվեց, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի գա Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ այլ աշխատանքային զբաղվածության պատճառով»,- DPA-ին ասել էր կառավարության խոսնակը։