Մատչելիության հղումներ

Մակրոնը Երևանում անդրադարձել է գերիների հարցին

Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների մասին հարցին՝ ասել է, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ է քննարկում ունենալու.

«Ես հավատում եմ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին», - News.am-ին ասել է Էմանյուել Մակրոնը՝ հիշեցնելով, որ Փարիզը միջնորդական ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում:

Նախագահ Մակրոնը գոհունակությամբ է խոսել, որ Երևանի և Բաքվի միջև լարվածությունը նվազել է:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պետական այցով է Հայաստանում: Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Հաղորդվում է, որ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանյուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Մակրոնը կհանդիպի նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Մայիսի 5-ին Մակրոնը կլինի նաև Գյումրիում:

XS
SM
MD
LG