Սիրիայի զինված ուժերը զգուշացրել են՝ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին

Սիրիայում բախումների հետևանքով հազարավոր մարդիկ լքում են տարածքը, հունվարի 7,2026 թ.

Սիրիայի զինված ուժերը Հալեպի երկու պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրը՝ զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին։

Արդեն երկրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, հազարավոր մարդիկ լքել են տարածքը։ Խանութները, համալսարանները և դպրոցները շարունակում են փակ մնալ։

Դամասկոսը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքն ու ինտերգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը, սակայն, իրականություն չի դարձել՝ մի շարք տարաձայնությունների պատճառով։
AFP-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ քրդական Ղամիշլիում, այսօր հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջամտել։ Շատերը ցույցին մասնակցել են «ո՛չ պատերազմին» և «ո՛չ էթնիկ զտումներին» պաստառներով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և արագ վերսկսել մարտյան համաձայնագրի իրականացման բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան հայտարարում է՝ եթե Սիրիան օգնություն խնդրի, կտրամադրի անհրաժեշտ աջակցություն

Սիրիական նոր կառավարության դաշնակից Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Սիրիայի կառավարությանը քուրդ զինյալների դեմ պայքարում, եթե Դամասկոսը օգնություն խնդրի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել. «Գանձասար»

Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, հայտնում է «Գանձասար» հանդեսը:

Ըստ հրապարակման, վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։

«Ներկայումս Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում: Երբեմն լսվում են կրակոցների ձայներ: Սննդամթերքի խանութները, հիվանդանոցները բաց են», - նշում է «Գանձասարը»:

Հալեպում բախումների ֆոինին ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բախումներ Սիրիայում. ինչ իրավիճակ է հայերի շրջանումՀալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործունեությունը՝ բախումների ֆոնինՀալեպում ապրող հայ․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը ծառայում է որպես ապաստան հայերի համար