Սիրիան հայտարարում է Հալեպում քուրդ զինյալների հետ հրադադարի մասին

Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպեցին փախչել՝ այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին:

Հաղորդվում է, որ բախումների հետևանքով 21 զոհ կա: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան «վերադառնալ և վերսկսել իրենց բնականոն կյանքը անվտանգության և կայունության մթնոլորտում»։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ մոտ 16,000 մարդ է փախչել:

Միացյալ Նահանգները ողջունել է ձեռք բերված ժամանակավոր հրադադարը, X-ում արված գրառմամբ նշել է Սիրիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը: Դեսպանը հայտնել է, որ Վաշինգտոնն ինտեսիվ աշխատում է հրադադարի երկարաձգման ուղղությամբ:

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև բախումները Հալեպ քաղաքում՝ հայտարարելով, որ խորապես մտահոգված է իրավիճակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հալեպահայերի տների վրա հրասանդեր են ընկել, տուժածներ չկան. Սիրիայում հայազգի պատգամավորԲախումներ Սիրիայում. ինչ իրավիճակ է հայերի շրջանումԹուրքիան հայտարարում է՝ եթե Սիրիան օգնություն խնդրի, կտրամադրի անհրաժեշտ աջակցությունՀալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել. «Գանձասար»ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Հալեպում մարտական ​​գործողություններով. դեսպան