Եվրամիությանը միանալուՀայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կսատարի ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին, փոխանցում է ТАСС-ը:
Պուտինի կարծիքով՝ տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Շաբաթասկզբին Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ուղարկել, թե՞ ոչ:
«Եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը: