Փեզեշքիանն Ալիևին վստահեցրել է՝ Իրանը կապ չունի Նախիջևանին հարվածի հետ

Արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի ղեկավարի Իլհամ Ալիևի հետ զրույցում վերստին նշել է, որ Նախիջևանի օդային հրետակոծության հետ Թեհրանը որևէ կապ չունի:

Փեզեշքիանը վստահեցրել է՝ միջադեպը կհետաքննվի։ Ալիևը շեշտել է Նախիջևանում տեղի ունեցածի հետաքննության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։

Բաքուն մեղադրել էր Իրանին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի և դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» և խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել էր իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաջորդ օրը պնդել էր, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը դատապարտում է Իրանի հարձակումը Ադրբեջանի վրաԱդրբեջանը հայտարարել է իրանական ԻՀՊԿ-ի կողմից ահաբեկչական գործողություններ կանխելու մասինՆախիջևանին օդային հարվածներից հետո՝ Հայաստանի ԱԽ նիստ, Միրզոյան-Բայրամով, Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցներ Ադրբեջանը Իրանից տարհանում է իր դիվանագիտական առաքելությունների անձնակազմինԹեհրանը կդադարեցնի հարևան երկրների վրա հարվածները, եթե նրանցից Իրանի դեմ հարձակում չլինի. ՓեզեշքիանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ