Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Փեզեշքիանը մանրամասն ներկայացրել է հակամարտության վերջին ակտիվ փուլի զարգացումները։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, Իրանի շուրջ, Մերձավոր Արևելքում առաջացող ցանկացած խնդրի լուծման համար ուժի կիրառման մերժման և դիվանագիտական կարգավորման ուղուն արագ վերադարձի։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ մշտական կապի մեջ է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ։