Փաշինյանը զանգահարել է Ալիևին

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը: Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում»,- հաղորդում է ՀՀ կառավարությունը:

Հայկական կողմի փոխանցմամբ՝ կողմերը նշել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը: Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում»:

Հաղորդվում է, որ կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

Փաշինյանն ու Ալիևը անդրադարձել են նաև TRIPP երթուղու իրականացմանը:

«Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը»,- ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց. ուր են հասել կողմերը և ինչ հարցեր են դեռ մնում չլուծված «Բոլորիս շատ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը». վարչապետ«Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Լայթսթոուն400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ Վարչապետը և ԱՄՆ պաշտոնյան քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման հարցերըԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն կքննարկի սեպտեմբերին ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402-իԲայրամով․ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ