Փաշինյանի քարոզարշավի 11-րդ օրը ևս ուղեկցվեց միջադեպերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի Արթուր Օսիպյանի վիճաբանությունը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.

Առավոտյան սրտիկով սկսված քարոզարշավային օրը շատ արագ վարչապետի բղավոցների ու սպառնալիքների տեղատարափի վերածվեց, երբ Արաբկիրում նրան մոտեցավ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրը՝ Փաշինյանին մեղադրելով «պետությունը քանդելու մեջ»:

«Դուք փորձեցիք մեզ կզացնել... »: - «Դուք ո՞վքեր եք, եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք: Եթե դուք Ռոբն եք, Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու: Եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ ես, Ռոբին կզացնելու եմ ... կզացրել եմ և կզացնելու եմ»:

Վարչապետը կնոջը կապեց ընդդիմադիր ուժերի հետ ու բղավեց, թե «սատկացնելու է» նրանց. - «Բավարար չափով ձեզ լսեցի: Ուրեմն՝ եթե դուք Ռոբն եք, եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու: Դուք եք կզել, դուք եք, որ փախել եք, փախել եք, Ռոբը»:

Նիկոլ Փաշինյանն այն աստիճան հունից դուրս եկավ, որ ի պատասխան անհետ կորածի քույր Արփինե Սողոյանի խոսքերի՝ նրան «ողորմելի» անվանեց, մեղադրեց պետությունը քանդելու մեջ, նույնիսկ հեռանալ ցանկացող կնոջը ձեռքերով քաշեց իր կողմ.

«Ութ տարի ի՞նչ էիք անում»: - «Երկիր էինք սարքում, պետություն էինք սարքում»: - «Քանդել եք, քանդել եք երկիրը»: - «Դուք եք քանդել, դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք»:

Ապա Փաշինյանը բարձրացավ մեքենայի թափքին ու շարունակեց սպառնալիքներ տեղալ ընդդիմադիր հիմնական մրցակիցների հասցեին. - «Ձեզ դրել եք բանի տե՞ղ, արա, Ալֆա սամեցի տեղ ե՞ք դրել, արա, կկտրեմ արա... համբալներ ... դուք Նիժնի Տապռիից էկել եք Հայաստանի Հանրապետության մեջ սեքսի դասեր ե՞ք տալիս: Էրևում ա, որ ձեզ համապատասխան տեղերը էնքան սեքսի դաս են տվել, տպավորվել ա՝ տնով-տեղով, ամբողջ ցեղով: Գնացեք վեր ընգեք ձեր տները և դուրս չգաք, ձեր հետևից կգան, ձեր հետևից կգան օրենքով սահմանված կարգով»:

Ուժային գործողություններո՞վ է սպառնում մրցակիցներին, «Ազատություն»-ը հարցրեց Փաշինյանին:

«Սպառնում եմ, սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ, 5 հազար զոհ ասելու համար սպառնում եմ, կոնկրետ սպառնում եմ. Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ», - հայտարարեց վարչապետը:

«Դուք այդ միջադեպում այդ կնոջ ձեռքերը քաշում եք, հստակ երևում է», - այս դիտարկմանը Փաշինյանն արձագանքեց. - «Չեմ քաշում, ինքը թողում գնում ա, ես իրան սենց եմ անում, որ հետ գա, իմ ասելիքը լսի: Բռնում եմ, որովհետև գնում ա, ասում եմ՝ «մի րոպե, ձեր ասելիքը ես լսեցի, դուք էլ իմ ասելիքը լսեք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». Վարչապետ

Փաշինյանի հետ վիճաբանող Արփինե Սաղոյանի դստեր պնդմամբ՝ միջադեպից հետո մորը հորդորել են ազատվել աշխատանքից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայում զբաղեցրած պաշտոնից: Թե ով է նման հորդորով դիմել, դուստրը չի հստակեցնում: Քաղաքային իշխանությունները բացառում են հնարավոր ճնշումները:

«Կարող եմ հաստատել, որ էդ համապատասխան խողովակի միջոցով եկած ցանկությունը, որ դիմում գրի, ազատվի, եղել է, որին չի տրվել մայրիկս: Հիմա էդ ընթացքում ենք, էլի, չգիտենք՝ ինչ հետագա որոշում կկայացվի», - «Ազատությանը» ասաց Տաթևիկ Սողոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետի հետ վիճող կնոջից հրաժարականի դիմում են պահանջել, հաստատում է դուստրըԱվինյանը բացառում է Փաշինյանի հետ վիճած կնոջն աշխատանքից ազատելը

Իսկ վարչապետը ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ հայտարարեց, թե անհետ կորածի քույրը պետք է շնորհակալություն հայտնի, որ իրեն զուգարանում չեն սպանել:

Կանանց հասցեին վիրավորական արտահայտությունների համար Փաշինյանը չի՞ զղջում:

«Կանանցից ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ՝ սիրելի կանայք, ասում եք՝ բա հաշիվ չե՞ք տալիս, որ կնոջ հետ եք [խոսում], կինը հաշիվ չի՞ տալիս, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ ա խոսում: Ինքը Ղարաբաղի որևէ, ասենք, պետի տեղակալի տեղակալի տեղակալի տեղակալի հետ կարա՞ր տենց խոսար, կտանեին կսատկացնեին, կտանեին Պողոս Պողոսյան կանեին... Հերիք էղավ բոլ էղավ», - պատասխանեց վարչապետը:

«Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խոսում»

Օրվա առաջին կեսին տեղի ունեցածը միակ միջադեպը չէր: Արցախից Արթուր Օսիպյանը, որը ժամանակին ռուս խաղաղապահների դեմ ցույցեր էր կազմակերպում, այսօր մոտեցավ Փաշինյանին ու բանավեճի մեջ մտավ՝ փորձելով հասկանալ, թե 2019 թվականի բանակցային փաստաթղթի ո՞ր կետում է գրված, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս պետք է լինի: Կառուցողական զրույց այս դեպքում էլ չստացվեց. տղամարդը ո՛չ բղավում էր, ո՛չ վիրավորում, սակայն վարչապետի նյարդերը դարձյալ տեղի տվեցին.

«Մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստից բաներ խոսացեք»: - «Չէ, ինքը ասում էր... »: - «Իրա ասելով չի, իրա ասելով չի, դու ի՞նչ ես էկել ստեղ ադրբեջանական նարատիվներ տանում, իրա ասելով չի, իրա ասելով չի»: - «Ադրբեջանական նարատիվները դուք եք է տանում, բայց մի քիչ ցածր խոսացեք, է, ձեր դեմը ո՛չ Սերժ կա, ո՛չ Քոչարյան... »:

Վարչապետը չէր հանդարտվում, նույնիսկ բարձրախոսով բղավեց, թե այդ տղամարդն ինչո՞ւ է ողջ. - «Էկել են մատ թափ տալով էս Ղարաբաղի պսևդոէլիտաները: Ռադներդ քաշեք, արա, ընդհանրապես, ո՞վ եք ուք, արա, «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խոսում, այ տականք, ընչի՞ ես կենդանի»:

Քիչ անց Փաշինյանի աջակիցները նրան հորդորեցին հանդարտվել, ապարդյուն. - «Օսիպյան, ասում ա, դու պտի ինձ... դու ո՞վ ես, արա, դու ո՞վ ես, որ ես քեզ պտի իմանամ»:

Փաշինյանի կողքին քայլող առողջապահության նախարարը փորձեց միջամտել, թեման փոխել ու նախընտրական կարգախոսը հնչեցնել: Վարչապետի բղավոցները, սակայն, չէին մեղմանում. - «Ձեններդ, ծպտուններդ դուս չգա, արմատախիլ ենք անելու ձեզ, արմատախիլ ենք անելու: Ճղած գալիս էիք, արա, դու ի՞նչ գործ ունես ստեղ, Երևանում ի՞նչ գործ ունես: Դուք չէի՞ք ասում, որ ես սահմանը փակել եմ, որ դուք չգաք, դուք չէի՞ք»:

Ապա դարձյալ սպառնաց՝ ով իրեն նույն թեմաներով մոտենա, նույն վերաբերմունքին կարժանանա. - «Վեր ընգեք տեղներդ, մեկդ չհամարձակվեք գաք էդ նույն նարատիվները, էդ քոչարյանասերժակալուգայական լրտեսական նարատիվները տանեք, զգուշացնում եմ բոլորիդ՝ ոտի տակ չընգնեք, ոտի տակ չընգնեք, նստեք տեղներդ, ոտի տակ չընգնեք»:

Մի տղամարդ մոտեցավ ու առաջարկեց վարչապետի խաղաղության համար աղոթել՝ ասելով, թե նրան չի կարելի այդքան շատ բարկանալ:

Սիմոնյանը կարծում է՝ Փաշինյանի նյարդերը բետոնից են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, կարծում է, թե իրենց քաղաքական թիմի ղեկավարի նյարդերը բետոնից են:

«Ընդհանրապես զարմանում եմ, որ ինքը դիմանում ա էն ամեն ինչին, ինչի միջով մենք անցնում ենք: Ես, օրինակ, հաճախ չեմ դիմանում, և ես չեմ կարծում, որ ձեզանից յուրաքանչյուրը կամ մեզ դիտողներից յուրաքանչյուրը դրա կեսի կեսին կարող է դիմանալ», - «Ազատությանը» ասաց Սիմոնյանը:

Քաղաքներում ու գյուղերում քարոզարշավ իրականացնող Փաշինյանը հաճախ է հունից դուրս գալիս, երբ սիրո ջերմ խոսքերից զատ նաև իր հասցեին կոշտ քննադատություն է լսում: Արդյո՞ք վարչապետին հարիր է այդպիսի բռնկուն վարքը, «Ազատություն»-ը հարցրեց ԱԺ նախագահին:

«Ես չեմ կարծում, որ մեկին դու հարվածում ես կամ ցավեցնում ես, ինքը դրանից բղավում ա, դու պետք ա՝ «բայց հարիր է՞ր, որ դու բղավեցիր, բայց դու սպորտսմեն ես, դու պտի պինդ ըլնես», էդ ի՞նչ խոսակցություն ա», - պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

Փաշինյանի թիմակիցների տրամադրությունն, ի դեպ, թեժ վեճերից հետո էլ շեշտակի քեֆ-ուրախության տրամաբանություն է ստանում. Թաթա են միացնում ու պարում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի տղամարդը ձերբակալվել է«23 գլխանի հրեշը», «փսիխոյի թուղթը», «վարկային համաներումը». քարոզարշավի 10-րդ օրը Երևանի 44 նոր տրոլեյբուսները՝ ՔՊ նախընտրական երթուղում Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին ու Լուկաշենկոյին«Ես ուզում եմ իմ էրեխուն, կարա՞ս իմ էրեխուն բերես». Ազատի կացարանի հրդեհի հետևանքով զոհվածի մայրը՝ Փաշինյանին«Օտարերկրյա լրտես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն հեռակա բանավեճը նոր թափ ստացավՎարչապետին կոշտ քննադատած տղամարդը մեկ ամսով կալանավորվեց, փաստաբանը պնդում է՝ հանցանք չկաՎարչապետն ու փոքրիկները. ՔՊ քարոզարշավի 8-րդ օրըԹաթոյանը հրապարակել է ձայնագրություններ, որտեղ ուսանողներին հորդորում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավինՔոչարյանը Փաշինյանին «համբալ» անվանեց, վարչապետը նույն բառով պատասխանեցԴարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը ԱջափնյակումՄարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. ՓաշինյանՓաշինյանի երեկվա քարոզարշավից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, քննություն է ընթանումԴիտորդներն ահազանգում են վարչական ռեսուրսի չարաշահման մասին, վարչապետը՝ արձագանքում«Լակոտիդ բռնելու ենք». Փաշինյանը սպառնում է Ծառուկյանին, ԲՀԿ առաջնորդն արձագանքում է