Պարսից ծոցում արգելափակված է 1,500 նավ, անձնակազմերի 20,000 անդամ․ ՄԾԿ գլխավոր քարտուղար

Նավեր Հորմուզի նեղուցում, արխիվ

Մոտ 1,500 նավ արգելափակված է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման պատճառով, նախօրեին հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։

«Այժմ արգելափակված են մնացել անձնակազմերի մոտ 20,000 անդամ և 1,500 նավ», - Պանամայում հայտնել է Դոմինգեսը։

Անձնակազմերի անդամները «անմեղ մարդիկ են, որոնք ամեն օր իրենց աշխատանքն են կատարում այլ երկրների օգտի համար», - ասել է ՄԾԿ պաշտոնյան։ Նրա խոսքով՝ շրջափակված նավերի անձնակազմերը հայտնվել են «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրողության ծուղակում»։

Դոմինգեսը նաև լրագրողներին տեղեկացրել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ ուղղված 30 հարձակումներից զոհվել է 10 նավաստի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի հարցը

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով կանոնավոր բեռնափոխադրումները «կվերսկսեն, երբ պատերազմը մշտապես ավարտվի և վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցներն ու շրջափակումը»։

Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։

Թեհրանում այժմ ուսումնասիրում են պակիստանյան միջնորդությամբ ներկայացված պատերազմն ավարտելու ամերիկյան առաջարկությունը։ Պաշտոնական արձագանք առայժմ չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շատ հնարավոր է, որ համաձայնության հասնենք». Թրամփ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն ու Պակիստանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԻրանը հերքում է իր առնչությունը Հորմուզում հարավկորեական նավին հասցված վնասինՊակիստանի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության նշաններըԹրամփի հետ համաձայն ենք՝ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից. Նեթանյահու