Նյու Յորքում բանակցել են Լավրովն ու Ռուբիոն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Մանիլայում, 23-ը հուլիսի, 2026թ.

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանյան պետական լրատվական գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ բանակցությունները մեկնարկել են առանց մամուլի համար հայտարարությունների և շարունակվել փակ ձևաչափով:

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ բանակցությունները տևել են 52 րոպե:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպմանը պարզել ուկրաինական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, այդ թվում՝ Վաշինգտոնի միջնորդական ջանքերին վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստան, ապա Ուկրաինա այցից հետո ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշները հայտարարեցին, որ ցանկանում են վերականգնել Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով հանդիպումները: Կիևը կողմ է արտահայտվել, Մոսկվան էլ չի բացառել նման հնարավորությունը:

Լավրովի և Ռուբիոյի նախորդ հանդիպումը կայացել էր ուղիղ երկու ամիս առաջ Մանիլայում: 2025 թվականից ի վեր նրանք հինգ հանդիպում են ունեցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, կհանդիպի նաև Մարկո Ռուբիոյի հետՌուբիո․ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար նոր գաղափարներ են անհրաժեշտԼավրովն ու Ռուբիոն հանդիպել են