Մատչելիության հղումներ

Լավրովն ու Ռուբիոն հանդիպել են

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները Մանիլայում, 23-ը հուլիսի, 2026թ․
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները Մանիլայում, 23-ը հուլիսի, 2026թ․

Մանիլայում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները, հայտնել է ռուսական TACC գործակալության թղթակիցը։

Բանակցությունները տևել են 35 րոպե։

Ըստ TACC-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցի վրա։

Վաշինգտոնից հանդիպման վերաբերյալ առայժմ հաղորդագրություն չեն տարածել։

Սա երկու երկրների գլխավոր դիվանագետների չորրորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Ավելի վաղ Լավրովն ու Ռուբիոն հանդիպել էին Էր Ռիադում, Կուալա Լումպուրում և Նյու Յորքում։

Երկու բարձրաստիճան պաշտոնյաները Ֆիլիպինների մայրաքաղաքում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։

XS
SM
MD
LG