Մեդվեդևը կասկածի տակ է դնում հակամարտություններում ԱՄՆ միջնորդության արդյունավետությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քիչ հավանական է համարում, որ Միացյալ Նահանգները միջազգային հակամարտություններում արդյունավետ միջնորդ կարող է լինել՝ հաշվի առնելով ամերիկյան գործողությունները համաշխարհային ասպարեզում։

«Դժվար է բոլոր իրավիճակներում արդյունավետ միջնորդ համարել մի երկրի, որը նախագահներ է առևանգում և մեկ ակնթարթում հակամարտություններ սկսում», - կրթական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտոնաթող նախագահը։

Reuters-ի դիտարկմամբ՝ Մեդվեդևը հղում էր անում հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կալանավորմանը, ինչպես նաև փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանը։

Մեդվեդևը միևնույն ժամանակ նշել է, որ Թրամփի վարչակազմը ջանքեր գործադրում է Ուկրաինայի շուրջ հակամարտությունը հանգուցալուծելու համար՝ ի տարբերություն նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի։

Ի տարբերություն Մեդվեդևի՝ Կրեմլից հետևողականորեն ընդգծել են Վաշինգտոնի արժեքավոր դերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի․ «Հրադադարի ռուսական առաջարկը հստակեցման կարիք ունի»Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հարցըՈ՛չ Թրամփը, ո՛չ Ամերիկան ՆԱՏՕ-ից չեն հեռանում. ՄեդվեդևԹրամփը միջուկային սուզանավեր է տեղակայում Ռուսաստանի մերձակայքում Մեդվեդևի սպառնալիքներից հետո«Ասենք Մեդվեդևին, որ զգույշ լինի իր խոսքերի հետ, նա մտնում է շատ վտանգավոր տարածք». Թրամփ