Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան 1.5 ժամ, հայտնում է Կրեմլը:

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում հնարավոր հրադադարը։

«Մենք լավ զրույց ունեցանք, ես նրան վաղուց եմ ճանաչում», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հարստացված ուրանի հարցում, որը Իրանի հետ պատերազմը դադարեցնելու գործարքի հիմնական խոչընդոտն է, սակայն Թրամփը նշել է՝ կնախընտրեր, որ Կրեմլը նախևառաջ կենտրոնանար Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու վրա։

«Ես ասացի՝ ես շատ ավելի կնախընտրեի, որ դու ներգրավված լինեիր Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի գործում», - ասել է Թրամփը՝ ամփոփելով Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:

«Ես ասացի՝ նախքան ինձ օգնելը, ես ուզում եմ ավարտել ձեր պատերազմը», - հավելել է Թրամփը։

Թրամփը չի ներկայացրել Պուտինի՝ Իրանի հարցում օգնելու առաջարկի մանրամասները, սակայն Կրեմլն ավելի վաղ առաջարկել էր, որ կարող է հարստացված ուրանը դուրս բերել Իրանից՝ անվտանգության համար, առաջարկ, որը արևմտյան առաջնորդների մեծ մասը կտրականապես մերժել է։

Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման գաղափարներ և առաջարկել է Հաղթանակի օրվա ընթացքում Ուկրաինայում ժամանակավոր հրադադար:

Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ուշակովն ասել է, որ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործարքը մոտ է:


XS
SM
MD
LG