«Մայիսի 9-ին հրադադար հաստատելու ռուսական առաջարկը հստակեցման կարիք ունի»,- այսօր սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունները։
Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի նախագահի հետ մեկուկես ժամ տևած հեռախոսային բանակցություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է եկել Հաղթանակի օրվա առթիվ կարճատև հրադադար հաստատելու առաջարկով։
«Մենք դեռ պետք է հասկանանք ինչի՞ն է միտված այս առաջարկը՝ Մոսկվայում կայանալիք շքերթի անվտանգության ապահովմանը, թե ավելի մեծ նպատակի»,- նշել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևի ցանկությունը «ոչ թե կարճատև այլ երկարաժամկետ հրադադարն է»։