ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափած է» Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ հարյուրավոր զոհերի, ցուցարարների նկատմամբ աճող բռնաճնշումների մասին հաղորդումներից:
«Խաղաղ ցուցարարների սպանությունները պետք է դադարեցվեն, և ցուցարարներին «ահաբեկիչներ» անվանելը՝ նրանց դեմ բռնությունն արդարացնելու համար անընդունելի է», - ասված է Ֆոլկեր Տյուրքի հայտարարության մեջ:
Իրանում ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են: Իրանում բողոքի ցույցերի ժամանակ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ զոհվել է մոտ երկու հազար մարդ: