Լարիջանին հայտարարել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ:

Լարիջանին արձագանքել է հայտարարություններին, թե Թեհրանում պաշտոնատար անձինք ծրագրում են վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ:

Լարիջանին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն է և եղել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականը:

«Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Բոլոր թարմացումներին կարող եք հետևել՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմը կարող է տևել մեկ ամիս. Թրամփը հայտարարել է հարվածները շարունակելու մասին


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արաղչին՝ Թրամփին. Իրանի ինքնապաշտպանության համար ոչ մի սահմանափակում չկա


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարներն ուզում են բանակցել, և ինքը համաձայնել է