Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման հեռանկար մոտ ապագայում չկա, սակայն ընդգծել, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ նման բանակցությունների համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար։
Նախօրեին էլ Կրեմլի խոսնակը հայտնել էր, որ Ռուսաստանն ազդանշաններ է ստանում, որ Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորմանը, երբ լուծի Պարսից ծոցում առկա խնդիրները:
Պեսկովը լրագրողներին այսօր նաև ասել է, որ Կրեմլը հետևում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարության լայնածավալ վերադասավորումներին, սակայն հավելեց, որ նոր վարչապետի և պաշտպանության նախարարի նշանակումները որևէ փոփոխություն չեն բերի, եթե Կիևը պատրաստ չլինի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կհանգեցնեն խաղաղ կարգավորման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինայի Ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնումՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա էր ներկայացրել Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Կորեցկու թեկնածությունը։ Որոշումը հաստատվել է 289 ձայնով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Զելենսկին հայտարարել էր, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկուն։