Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Որոշումը հաստատվել է 289 ձայնով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Կորեցկու թեկնածությունը ներկայարցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա հայտարարել է, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկուն։
Հուլիսի 14-ին Գերագույն ռադան ընդունել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականը, ինչն օրենքի համաձայն նշանակում է նաև ամբողջ կառավարության հրաժարական։ Սվիրիդենկոն կառավարությունը ղեկավարում էր 2025 թվականի հուլիսի 17-ից։