Մատչելիության հղումներ

Զելենսկին Ռադային է ներկայացրել վարչապետի թեկնածուին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում, հայտնել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

Հուլիսի 14-ին Գերագույն ռադան ընդունել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականը, ինչն օրենքի համաձայն նշանակում է նաև ամբողջ կառավարության հրաժարական։ Սվիրիդենկոն կառավարությունը ղեկավարում էր 2025 թվականի հուլիսի 17-ից։

Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի փոխանցմամբ՝ վարչապետի հնարավոր թեկնածուների թվում քննարկվել էին նաև էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Զելենսկին հայտարարել է, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկուն։

Նոր վարչապետի և կառավարության կազմի վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի այսօր։ Նախնական տեղեկություններով՝ արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիգան կպահպանի պաշտոնը, իսկ կառավարության մյուս առանցքային պաշտոններում փոփոխություններ են սպասվում։

XS
SM
MD
LG