Ռուսաստանը չի բացառում տարբերակը, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերին, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը:
«Այո, մենք չենք բացառում նման հնարավորությունը: Մենք հենց խոսում ենք տեսանելի հեռանկարի մասին: Այսինքն, իհարկե, ենթադրաբար հոկտեմբերը: Հոկտեմբերը չի կարելի բացառել», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպես է պատասխանել Դմիտրի Պեսկովը հարցին, թե կարո՞ղ են արդյոք բանակցությունները կայանալ հոկտեմբերին:
Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սեպտեմբերի 5-6-ը այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:
Այդ այցից օրեր անց էլ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Մոսկվան Աբու Դաբին է դիտարկում իբրև Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր: