Կոպիրկինին Մոսկվա խորհրդակցությունների են կանչել

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների, հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ պատճառը «Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության քայլերն են, որոնք վնաս են հասցնում փոխգործողությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում»:

Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:

Պաշտոնական Մոսկվան և Եվրասիական տնտեսական միության անդամ 4 պետությունները ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև։ Երևանը բազմիցս շեշտել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում:

Նախօրեին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 պետությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետին հայտարարություն են փոխանցել , ըստ որի՝ դեկտեմբերին քննարկելու են կազմակերպությունում Հայաստանի անդամակցության հարցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքումՀայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին. ՊուտինԵրևանը պետք է մերձենա ԵՄ-ին իր հաշվին, ոչ թե Մոսկվայի և ԵԱՏՄ-ի. ՊեսկովԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների հայտարարությունը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետին․ ՈւշակովՎարչապետ Փաշինյանը չի բացահայտում Մոսկվայից ստացած նամակի բովանդակությունը, ՌԴ-ից են մանրամասներ հայտնելՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»Փաշինյան. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել»