Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ի դատական նիստին

Ամենայն Հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսները չեն ներկայանալու օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին, մասնակցելու են պաշտպանները, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:

Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:

Գարեգին Երկրորդին ու մյուսներին մեղադրանք առաջադրվեց վարչապետի՝ «եկեղեցու բարենորոգման շարժման» լարված փուլում, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է գահից հեռացնել կաթողիկոսին:

Այս գործով միակ տուժողը վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանն է: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց Սարոյանին՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կառավարությունը լիազորություն չունի Եկեղեցու բարենորոգությունը իր ծրագրի մաս դարձնելու. ԳՀԽ«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այս օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ». ՓաշինյանՓաշինյանը սրեց իրավիճակը. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը Ալեքսանյանը չհստակեցրեց, թե որ երկրներն են փորձում Եկեղեցին դարձնել «հիբրիդային պատերազմի հենակետ»Կաթողիկոսի հեռացման ու տեղապահի ընտրության հարցը՝ կառավարության ծրագրում«Նոր դատավորը պետք է արդարացնի Կաթողիկոսին». Գարեգին Բ-ի գործը՝ բարձր վարկանիշ ունեցող դատավորի սեղանինԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով