Իրանը պնդում է, թե չի հարվածել Ադրբեջանին

Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադի, արխիվ

«Իրանի զինված ուժերը հերքում են, թե Նախիջևանին հասցված հարվածների հետևում Թեհրանն է եղել», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին վկայակոչելով։

Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածին Իրանի առնչությունը կասկածի տակ է դրել նաև իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Մենք չենք թիրախավորում մեր հարևան պետությունները։ Նախիջևանին հարվածի մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում և պետք է հետաքննեմ, թե որն է այս տեղեկատվություն աղբյուրը», - ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Իրանցի պաշտոնյան, սակայն, նշել է, որ հարևան երկրների տարածքը թիրախավորվում է միայն այն դեպքում, երբ «թշնամական պետությունների՝ այդ տարածքներում գտնվող ռազմաբազաները ակտիվ են և օգտագործվում են Իրանի անմեղ բնակիչների դեմ հարվածների նպատակով»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հարվածել է Նախիջևանին, կան տուժածներ, հայտարարում է Բաքուն, սպառնում պատասխանով«Իրանական հարվածն անպատասխան չի մնա». Ադրբեջանի ՊՆՀարվածներ ՆախիջևանինԻրանի հարվածից հետո Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել. ԱԳՆԻրանը, ըստ պաշտոնական Բաքվի, հարվածել է Նախիջևանին, Թեհրանը հերքում է Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին