Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Նախիջևանի տարածքին հասցված հարվածները՝ հայտարարելով, որ դրանք անպատասխան չեն մնա։
«Ադրբեջանի ՊՆ-ն անհրաժեշտ պատասխան միջոցներ է նախապատրաստում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառույցների անվտանգության ապահովման նպատակով»,- հայտարարել է գերատեսչությունը՝ պնդելով, որ «այս հարվածները անպատասխան չեն մնա»։
Իրանն այսօր հարվածել է Նախիջևանին, այդ թվում՝ օդանավակայանին: Բաքուն հայտնել է երկու տուժածի մասին: