Մատչելիության հղումներ

Իրանի հարվածից հետո Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել. ԱԳՆ

Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել, հայտարարել է պաշտոնական Բաքուն Իրանի կողմից Նախիջևանին հասցված հարվածից հետո:

Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը, և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։
Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին», -ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքուն Թեհրանից պարզաբանում է պահաջում: Իրանի դեսպանն արդեն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Իրանական կողմին կարտահայտվի խիստ բողոք, և կներկայացվի համապատասխան բողոքի նոտա։


XS
SM
MD
LG