Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վաղը Վատիկան իր այցի շրջանակում առաջին անգամ կհանդիպի Հռոմի Պապ Լևոն XIV-ին։
Այցը տեղի է ունենում թե՛ Մակրոնի, թե՛ Լևոն XIV-ի կողմից քննադատված իրանական պատերազմի ֆոնին։
Ֆրանսիայի նախագահն այսօր կժամանի Հռոմ։ Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնիի հետ հանդիպում նախատեսված չէ։
Առավոտյան Առաքելական պալատում նախագահին կընդունի առաջին ամերիկացի Հռոմի պապը:
Ելիսեյան պալատը Սուրբ Աթոռ սպասվելիք ուղևորությունը անվանում է «հանրապետական և աշխարհիկ այց»։
Առաջնորդները հարցերի լայն շրջանակ են քննարկելու՝ միջազգային զարգացումներից մինչև Պապի կողմից կարևորվող արհեստական բանականության կարգավորումներ, կլիմայի փոփոխությունից՝ մարդասիրական հարցեր, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Սա նախագահ Մակրոնի երրորդ ընդունելությունն է լինելու Վատիկանում։ 2018-ին, 2021-ին և 2022-ին նրան ընդունել էր Ֆրանցիսկոս Պապը։
Վատիկանի հարցերով փորձագետ Մարկո Պոլիտն AFP-ին ասել է, որ սպասվելիք այցն ավելին է, քան պարզապես դիվանագիտական հանդիպում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիայի դիրքորոշումը Մերձավոր Արևելքի պատերազմում մնում է «լիովին պաշտպանողական». ՄակրոնՀռոմի պապը, որը վերջին շաբաթներին դարձել է հակամարտության բացահայտ քննադատ, հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Իրանի բնակչության դեմ «անընդունելի» են:
Նախօրեին Հռոմի պապը հայտարարեց, որ «մեծ գոհունակությամբ» ողջունում է Իրանի պատերազմում երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։
«Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար վերջին ժամերի մեծ լարվածության լույսի ներքո ես գոհունակությամբ ողջունում եմ... երկշաբաթյա անհապաղ զինադադարի մասին հայտարարությունը», - ասել է առաջին ամերիկացի Հռոմի պապը: