Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնեցրած հրադադարը կպահպանվի Լիբանանում և «առճակատման մյուս բոլոր գոտիներում»:
Մակրոնը հայտնել է, որ չորեքշաբթի զրուցել է Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ և փոխանցել նրանց, որ Լիբանանի ընդգրկումը անհրաժեշտ պայման է, որպեսզի հրադադարը լինի հուսալի և ամուր:
Մակրոնը խոսել է նաև Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ և դատապարտել Իսրայելի հարվածները, որոնք, նրա խոսքով, սպառնալիք են հրադադարի ռեժիմի կայունության համար:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին էր հայտարարել՝ Լիբանանը ներառված չէ Իրանի հետ հրադադարի պայմանավորվածության մեջ, և գործողությունները «Հեզբոլայի» դեմ շարունակվում են։ Երեկվա հարվածների հետևանքով կա ավելի քան 250 զոհ: