Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կոչ է անում «վերաբացել երկխոսության ուղիները» Իրանի հարցով

Հռոմի պապ Լևոն 14-րդը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ՝ հորդորելով՝ նրան «վերաբացել երկխոսության բոլոր ուղիները»՝ Իրանում պատերազմն ավարտելու համար։

Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապը նաև հորդորել է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել միջազգային ու մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքը։

Հռոմի պապը վերջին շրջանում դարձել է տարածաշրջանային հակամարտության բացահայտ քննադատներից մեկը՝ բազմիցս կոչ անելով դադարեցնել կրակը և վերադառնալ դիվանագիտական լուծումների։ Նա ընդգծել է, որ հնարավոր չէ հասնել խաղաղության ուժի կիրառմամբ։


XS
SM
MD
LG